Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում հյուպատոսություն բացելու հարցը

Մոսկվան և Երևանը քննարկում են Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացման հարցը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վլադիկավկազում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչության ղեկավար Բագիր Մամիևը։ «Այսօրվա դրությամբ այս հարցը (Վլադիկավկազում Հայաստանի հյուպատոսական գրասենյակի բացումը – խմբ.), ինչպես նաև Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացումը երկկողմ օրակարգից չի հանվել, սակայն դեռևս վաղաժամ է որևէ կոնկրետ ժամկետ քննարկել», – ասել է Մամիևը։ Նա նաև ընդգծել է, որ Վլադիկավկազում Արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը կայուն աշխատանքային կապեր է հաստատել Դոնի Ռոստովում գտնվող ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ, այդ թվում՝ Վերին Լարսի անցակետում գտնվող հայկական փոխադրողների հետ կապված հարցերի շուրջ, որը մնում է Ռուսաստանը Վրաստանի և հետագայում՝ Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10071

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով