Եվրոպան պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնի սեփական անվտանգության հարցում. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել է Եվրոպայի կողմից սեփական անվտանգության ապահովման գործում ավելի մեծ դեր ստանձնելու անհրաժեշտությունը։ Հանդիպման մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում։ «Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Էդ Միլիբանդի հետ հանդիպման ընթացքում քննարկել ենք Եվրոպայի՝ սեփական անվտանգության հարցում ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու անհրաժեշտությունը։ Մենք նաև վերահաստատել ենք մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու Հորմուզի նեղուցով ազատ անցումը և երաշխավորելու, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», – գրել է Ռուբիոն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10082

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով