Գերմանիայում 2026 թվականի ամռան ընթացքում շոգ եղանակի հետևանքով մահացածների թիվը կարող է հասած լինել մինչև 11900-ի: Այդ մասին հայտնել է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI), որը գործում է Առողջապահության նախարարության ենթակայության ներքո։ Ամենից շատ մահեր բաժին են ընկել 75 տարեկանից բարձր տարիքային խմբին (8900 մարդ)։ RKI-ի գնահատումերը հիմնվում են Վիճակագրության դաշնային գերատեսչության և Գերմանիայի օդերևութաբանական ծառայության տվյալների վրա։ Հունիսի 22-28-ը Գերմանիայում օրական միջին ջերմաստիճանը կազմել է 26,4 աստիճան, ըստ որում ցերեկը ջերմաչափի սյունը տեղ-տեղ գերազանցել է 40 աստիճանը։



