Ղալիբաֆը Թրամփին կոչ է արել դադարեցնել «թատրոնը» և կատարել պարտավորությունները

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ձախողված է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարությունը՝ կոչ անելով կատարել հակամարտության կարգավորման համար ստանձնած պարտավորությունները։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ «Ահաբեկումը, խոստումների խախտումը և կեղծ լուրերի օգտագործումը՝ որպես լծակ, ձախողված ռազմավարություն է։ Ընդունեք փաստերը և կատարեք ձեր պարտավորությունները։ Մեզ այլևս թատրոն պետք չէ», – նշել է Ղալիբաֆը: Նա հիշեցրել է, որ Թրամփը վերջին շաբաթներին մե՛րթ խոստանում է նոր զանգվածային հարվածներ Իրանի տարածքին, մե՛րթ կրկին ասում է, թե Թեհրանը ցանկանում է բանակցություններ վարել։ «Դա կրկնվող թատերական դիվանագիտություն է», – գրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Միացյալ Նահանգների նախագահն օգոստոսի 7-ի գիշերը կրկին հայտարարել է, որ գոհ է, թե ինչպես են առաջ ընթանում Իրանի հետ բանակցությունները հակամարտության կարգավորման շուրջ՝ նշելով, որ արագ արդյունքների հասնելու հույս ունի։ «Ենթադրում եմ՝ շատ շուտով ամեն ինչ կավարտվի։ Կարծում եմ, որ իրանցիները չեն կարող երկար շարունակել դիմակայությունը», – Սպիտակ տանն ասել է Թրամփը լրագրողներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10258

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով