Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, գտնվում է Երևանում

Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում այսօր ադրբեջանական ինքնաթիռ է վայրէջք կատարել։ Քաղավիացիայի կոմիտեից Sputnik Արմենիային հայտնել են, որ ինքնաթիռով ադրբեջանական պատվիրակություն է ժամանել Երևան, սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5781

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով