«Մեքքայի համաձայնագիրը» կարող է փոխել Մերձավոր Արևելքում անվտանգության հավասարակշռությունը. թուրքական լրատվամիջոցներ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են «Մեքքայի համաձայնագիրը», որը, թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ, կարող է էական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում անվտանգության ներկայիս հավասարակշռության վրա։ Թուրքական լրատվամիջոցները համաձայնագրով նախատեսված հավաքական պաշտպանության մեխանիզմը համեմատում են ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածի հետ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ երեք երկրներից որևէ մեկի դեմ իրականացված հարձակումը կհամարվի հարձակում համաձայնագրի բոլոր մասնակիցների դեմ։ Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ նոր ձևաչափը մեկ ընդհանուր պաշտպանական համակարգում միավորում է Թուրքիայի ռազմական ներուժը, Պակիստանի միջուկային կարողությունները և Սաուդյան Արաբիայի տարածաշրջանային ազդեցությունը։ Ըստ հրապարակումների՝ դաշինքի հիմնական նպատակներից մեկը երեք երկրների համատեղ զսպման կարողությունների ամրապնդումն է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10217

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով