Մալիի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները լիովին վերահսկում են երկրում տիրող իրավիճակը

Մալիում իրադրությունը գտնվում է իշխանությունների վերահսկողության ներքո: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Ասիմի Գոիտան ազգին ուղղված ուղերձում։ Պետության ղեկավարն առաջին անգամ է հրապարակային ելույթ ունեցել ապրիլի 25-ից ի վեր, երբ երկրի մի քանի շրջանում սկսվեցին արմատական ​​խմբավորումների համակարգված հարձակումներ։ «Իրադրությունը վերահսկողության տակ է», – ասել է նա։ Գոիտան հավելել է, որ արմատական ​​զինված խմբավորումների դեմ գործողությունը կշարունակվի մինչև դրանց լիակատար ոչնչացումը և երկրի ամբողջ տարածքում անվտանգության հաստատուն վերականգնումը։ Նախագահը նշել է Սահելի պետությունների համադաշնության (Բուրկինա Ֆասո, Մալի, Նիգեր) համատեղ գործողությունները և այն ջանքերը, որոնք ձեռնարկում են համադաշնության միացյալ ուժերը տարածաշրջանի անվտանգության ապահովման համար։ Գոիտան նաև բարձր է գնահատել Ռուսաստանի Դաշնության դերը։ «Ցանկանում եմ նշել մեր գործընկերների, հատկապես Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության բարձր որակը», – ասել է նա։ Նախագահը հայրենակիցներին կոչ է արել չտրվել թշնամական ուժերի կողմից հասարակությունը պառակտելու փորձերին։ Ապրիլի 25-ին կառավարական զորքերը Մալիի միջազգային դաշնակիցների աջակցությամբ հետ են մղել արմատական ​​խմբավորումների բազմաթիվ հարձակումները և կեսօրին մոտ վերականգնել իրադրության վերահսկողությունը: Հարձակումների հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարար Սադիո Կամարան։ Մալիում գտնվող ռուսական «Աֆրիկյան կորպուսի» շարքում ևս կան զոհեր։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով