Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են 59-ամյա տղամարդու դանակահարության դեպքը

Վայոց ձորի քրեական ոստիկանները բացահայտել են Սյունիքի մարզի Հացավան գյուղի 59-ամյա բնակչի դանակահարության դեպքը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, հուլիսի 28-ին՝ կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 59-ամյա տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին տղամարդը հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ապակիների կույտի վրա ընկնելու հետևանքով։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ Մասիս քաղաքի հարակից տարածքում գտնվող գազալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ընթացքում տղամարդուն դանակահարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի 48-ամյա բնակիչը։ 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10241

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով