Վանաձորում կասեցվել է «Մեն» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է «Տարոն ջուր» ՍՊԸ-ին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Արտադրամասը գտնվում է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և արտադրում է «Մեն» ապրանքանիշի ըմպելիքներ։ Ինչպես տեղեկանում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, վերահսկողական միջոցառումների ընթացքում արտադրամասում արձանագրվել են սննդամթերքի անվտանգության պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, արտադրամասի պատերի որոշ հատվածներում հայտնաբերվել է բորբոս, առաստաղի առանձին հատվածները չեն համապատասխանել սանիտարահիգիենիկ պահանջներին՝ ստեղծելով կեղտի կուտակման և մասնիկների թափվելու վտանգ, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումներն, գործիքներն ու պարագաները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։ Տեսչական մարմնի որոշմամբ՝ արտադրամասի գործունեությունը կասեցվել է։ Հայտնաբերված խախտումները վերացնելու համար ընկերությանը սահմանվել է համապատասխան վերջնաժամկետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10254

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով