Սպիտակ տունը կուբացի պաշտոնյաների շրջանում փնտրում է մեկին, որը գործող ղեկավարության տապալման դեպքում կկարողանա ստանձնել կղզու կառավարումը՝ Վենեսուելայի սցենարով։ Այս մասին հայտնում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ Կուբայում գրեթե չկան «պրագմատիկ տրամադրված գործիչներ», սակայն որպես հավանական իրավահաջորդներ Վաշինգտոնը դիտարկում է Կուբայի ՆԳ նախարար Լասարո Ալբերտո Ալվարես Կասասին և Ռաուլ Կաստրոյի թոռանը՝ Ռաուլ Գիլյերմո Ռոդրիգես Կաստրոյին։ Ըստ պարբերականի՝ ԿՀՎ-ն ավելի վաղ գաղտնի օպերատիվ խումբ է ստեղծել՝ Կուբայում հեղափոխություն կազմակերպելու նպատակով։



