Իրանում հակամարտության 60 օրվա ընթացքում ԵՄ երկրների բրածո վառելիքի ներմուծման ծախսերը աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: «Հակամարտության ընդամենը 60 օրվա ընթացքում բրածո վառելիքի ներմուծման մեր ծախսերը աճել են ավելի քան 27 միլիարդ եվրոյով՝ առանց էներգիայի մեկ միավոր ավելացնելու»,- ասել է նա։ Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ այս հակամարտության հետևանքները կարող են զգացվել ամիսներ կամ նույնիսկ տարիներ շարունակ։



