DC Studios-ի ղեկավար Ջեյմս Գանը հերքել է համացանցում տարածված տեղեկությունները, թե Մեթ Ռիվզի «Բեթմեն 2» և «Բեթմեն 3» ֆիլմերը նկարահանվելու են մեկը մյուսի հետևից։ Սոցցանցերում տարածված էին լուրեր, որ Ռիվզը պատրաստվում է երկու շարունակությունները նկարահանել միաժամանակ, և հենց դա է պատճառներից մեկը, թե ինչու է 2022 թվականի «Բեթմեն» ֆիլմի շարունակության ստեղծումը այսքան երկար տևել։ Հոլիվուդում հազվադեպ չէ, երբ ստուդիաները շարունակությունները նկարահանում են մեկը մյուսի հետևից՝ որպես մեկ մեծ արտադրական նախագիծ։ Այդպես, օրինակ, նկարահանվել են «Մատրիցա․ Վերաբեռնում» և «Մատրիցա․ Հեղափոխություն» ֆիլմերը, ինչպես նաև «Կարիբյան ծովի ծովահենները․ Մեռյալի սնդուկը» և «Աշխարհի ծայրում» ֆիլմերը։ «Բեթմեն․ Մաս II»-ի պրեմիերան սկզբում նախատեսված էր 2026 թվականի հոկտեմբերի 2-ին, այնուհետև տեղափոխվել էր 2027 թվականի հոկտեմբերի 1-ին։ Ֆիլմի տեղափոխումը 2028 թվական հնարավորություն է տվել Ռիվզին լրացուցիչ ժամանակ հատկացնել հետարտադրական աշխատանքներին։



