Իտալական աղանդերի համաշխարհային հռչակի գաղտնիքը բաղադրիչների պարզության մեջ է։ Հռոմեացի շեֆ-խոհարար Դոմենիկո Պալլինիի խոսքով՝ իդեալական համի համար անհրաժեշտ են հասարակ մթերքներ, որոնք կան գրեթե յուրաքանչյուր տանը՝ ձու, շաքարավազ և մասկարպոնե։ Ավանդական բաղադրատոմսով թանձր կրեմ ստանալու համար պահանջվում է ձվի սպիտակուցն ու դեղնուցն առանձին հարել, օգտագործել սուրճ, կակաո և իդեալական տարբերակում՝ «սավոյարդի» թխվածքաբլիթներ։ Տիրամիսուն առաջին անգամ հայտնվել է 1970-ականների սկզբին՝ Alle Beccherie ռեստորանում։ Իտալերենից այն թարգմանվում է որպես «քաջալերիր ինձ» (բառացի՝ «քաշիր ինձ վերև»)՝ շնորհիվ իր տոնուսավորող և սննդարար հատկությունների։



