Նավթի արտահոսք է տեղի ունեցել Caroline Bezengi լցանավից, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պատժամիջոցների ներքո: Այն ծանծաղուտի մեջ է ընկել Օմանի հարավ-արևմտյան ափի մոտ։ Այս մասին հաղորդել է Arab News թերթը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարները: Ըստ պարբերականի տեղեկատվության՝ նավթի տարածումն ազդել է Արաբական ծովի պահպանվող բնական գոտու վրա: 247 մետր երկարությամբ Caroline Bezengi լցանավը Սև ծովի նավահանգստից դուրս է եկել մայիսին: Հունիսի 8-ին հայտնի է դարձել նավի վրա պայթյունի մասին:



