«Լավ կանեն` շուտ խելքի գան». Թրամփը շտապեցնում է Իրանին գործարք կնքելու հարցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի իշխանություններին կոչ է արել շտապել միջուկային գործարքի հարցում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ, սակայն պահանջում է ճանաչել իր իրավունքը՝ զբաղվելու ուրանի հարստացմամբ խաղաղ նպատակներով՝ համաձայն Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի (NPT)։ «Իրանը չի կարողանում հավաքվել։ Նրանք չգիտեն` ինչպես ստորագրել միջուկային գործարքը։ Լավ կանեն` շուտ խելքի գան»,- գրել է Թրամփը իր Truth Social-ում։ Wall Street Journal-ի տվյալներով՝ ԱՄՆ–ի առաջնորդը հանձնարարել է խորհրդականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը։ Նա այլ տարբերակները՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալն ավելի ռիսկային է համարել։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով