Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ալի Աբդոլլահիին նշանակել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ՝ համաձայն Իսլամական Հանրապետության առաջնորդի արձակած հրամանագրի։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Հաշվի առնելով գեներալ-լեյտենանտ Աբդոլ-Ռահիմ Մուսավիի նահատակությունը, ինչպես նաև Ձեր ակնառու ծառայությունն ու արժեքավոր փորձը՝ ես Ձեզ նշանակում եմ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ», — ասված է Խամենեիի հրամանագրում։ Խամենեիի հրամանագրի համաձայն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալ Քիումարս Հեյդարին նշանակվել է Աբդոլլահիի տեղակալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10495

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով