Ռուսաստանում վերջին տարիներին միգրացիոն օրենսդրությունը հետևողականորեն խստացվում է, սակայն այս նոր օրենքը որակապես նոր փուլ է։ Եթե նախկինում վարչական բազմաթիվ խախտումների դեպքում օտարերկրյա քաղաքացին հիմնականում ենթարկվում էր տուգանքի, ապա այժմ նույն խախտումները կարող են հանգեցնել նաև պարտադիր արտաքսման։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում ապրող, աշխատող կամ նույնիսկ կարճաժամկետ այցով գտնվող միլիոնավոր օտարերկրացիներ, այդ թվում՝ հարյուր հազարավոր հայեր, հայտնվում են բոլորովին այլ իրավական իրականության մեջ։ «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է «ԱրմՌոսս» ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիայի նախագահ, պատվավոր փաստաբան Ռուբեն Կիրակոսյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում



