ՇՄ նախարարությունում շարունակվում են պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման հանդիպումները

Շրջակա միջավայրի նախարարությունում շարունակվում է պլաստիկ արտադրանքի օրենսդրական սահմանափակումների վերաբերյալ իրազեկման և քննարկումների շարքը՝ առանձին շահառու խմբերի ներգրավմամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից՝ նշելով, որ հերթական հանդիպումն անցկացվել է պլաստիկ արտադրող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Քննարկման ընթացքում ներկայացվել են 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող՝ պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի սահմանափակումներին վերաբերող օրենսդրական կարգավորումները, դրանց կիրառման շրջանակն ու նախատեսվող պահանջները։ Անդրադարձ է կատարվել նաև շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից առավել անվտանգ այլընտրանքային ապրանքների կիրառման հնարավորություններին։ Հանդիպումն անցել է հարցուպատասխանի և բաց քննարկման ձևաչափով։ Նախարարության մասնագետները պարզաբանումներ են ներկայացրել տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ, լսել ոլորտի ներկայացուցիչների դիտարկումներն ու առաջարկությունները։ Գերատեսչությունից նշում են, որ նման հանդիպումների նպատակն է նպաստել օրենսդրական փոփոխությունների արդյունավետ և սահուն կիրարկմանը, բարձրացնել շահառուների իրազեկվածությունը և ձևավորել կառուցողական համագործակցություն պետության ու մասնավոր հատվածի միջև։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10571

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով