Երկաթգծի մոտ տղամարդը հարձակվել է քաղաքացու վրա

Օգոստոսի 3-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Արցախի փողոցի շենքերից մեկի ետնամասում գտնվող երկաթգծի մոտ մի տղամարդ հարձակվել է իր վրա, պատճառել մարմնական վնասվածքներ և հափշտակելով պայուսակը դիմել փախուստի։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացրել են Քննչական կոմիտեի գործընկերների հետ՝ պարզելով ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Երևանի 39-ամյա բնակչի նկատմամբ կայացվել է հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 11-ին՝ ժամը 14․30-ի սահմաններում, մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցում 39-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննությունը շարունակվում է։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10571

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով