Այսօր Եվրոպայում քննարկվում է «Մուսուլմանական միասնություն» շարժման գրանցման հարցը,- գրել է Բաքվի իշխանական minval politika-ն և հիշեցրել, որ այն 2015թ․-ին աստվածաբան Թալեհ Բաղիրզադեի կողմից հիմնադրվել է Ադրբեջանում և «ուշադրության կենտրոնում հայտնվել արմատական իրանամետ գործունեությամբ»։ Ըստ այդմ, շարժման «կողմնակիցները մի քանի տարի հանդես են եկել Ադրբեջանի պետականության դեմ և հայտարարել շարիաթական պետություն ստեղծելու մտադրության մասին»։ Թալեհ Բաղիրզադեն Ադրբեջանում դատապարտվել է երկարաժամկետ ազատազրկման։ Նրան և տասնյակ կողմնակիցների ներկայացվել է «ահաբեկչության նախապատրաստման» և «հայրենքի դավաճանության» մեղադրանք։ Միջազգային իրավապաշտպան կառույցները Բաղիրզադեին և շուրջ երեք հարյուր հավատացյալ կալանավորների ճանաչում են «քաղբանտարկյալ»։ Եվրոպալան ո՞ր երկրներ են քննարկում «Մուսուլմանական միասնություն» շարժման «գրանցման», այսինքն՝ նրա գործունեությունը օրինականացնելու հարցը, ադրբեջանական լրատվամիջոցը ոչ մի փաստ չի վկայակոչել։ Փոխարենը անդրադարձել է «ադրբեջանական ծագումով Մեծ Բրիտանիայի քաղաքացու» մասին մամուլի հրապարակումներին, ըստ որոնց տվյալ անձը «Կիպրոսում բրիտանական ռազմահենակայանների մասին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տեղեկություններ է տրամադրել»։ Որևէ տեղեկություն, թե ո՞վ է «ադրբեջանական ծագումով բրիտանացին», ե՞րբ է նա Ադրբեջանից հեռացել կամ արտաքսվել, որքանո՞վ է ստույգ, որ նա «Մուսուլմանական միասնություն» շարժման անդամ է, հայտնի չէ, բայց ադրբեջանական լրատվամիջոցը Եվրոպային զգուշացրել է, թե «իրանական պրոքսին կարող է անակնկալներ մատուցել»։ Վերջին տարիներին Իլհամ Ալիևը մի քանի անգամ եվրոպական երկրներին քննադատել է «իսլամատյացության» համար։ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիությունը նրան մշտապես հակադարձել է՝ վկայակոչելով մուսուլման հավատացյալների դեմ գործադրված բռնաճնշումները։ Եթե եվրոպական որևէ երկիր իր տարածքում «Մուսուլմանական միասնություն» շարժման գործունեությունը օրինականացնի, ապա կստացվի, որ քրիստոնեական Եվրապայում իսլամադավան հավատյացյալները ավելի ազատ են, քան՝ մուսուլմանական Ադրբեջանում։ Այս իմաստով ադրբեջանական լրատվամիջոցի բուն մտահոգությունը ոչ թե Եվրոպայի «ծայրահեղ իսլամացման», այլ Ադրբեջանում կրոնի և դավանանքի ազատության խնդրի հրապարակայնացման վտանգի հետ է կապված։ Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը բավական խորիմաստ դիտարկում է արել, ։



