«Բարգավաճ Հայաստան» կուսակցության թիմակիցների հետ քննարկել ենք «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթներն ու առաջիկա քայլերը։ Այս մասին գրել է Գագիկ Ծառուկյանը: «Ինչպես ավելի վաղ հայտարարել էինք, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցում ենք «Առաջարկ Հայաստանին» ծրագրով, որը ձևավորվել է քաղաքացիների առաջարկների հիման վրա՝ փորձառու մասնագետների մասնակցությամբ։ Ծրագիրը ներառում է երկրի զարգացման հիմնական ուղղությունները՝ անվտանգությունից և պաշտպանության համակարգից մինչև տնտեսության զարգացում և սոցիալական ոլորտի բարելավում»,-գրել է նա:



