Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Սքոթ Բեսենթը մնացել են շեղող ինքնաթիռում. CBS News

Ըստ CBS News-ի աղբյուրների՝ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը անցած ամիս եղել են շեղող (կեղծ) չվերթում, երբ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի մեկ այլ ինքնաթիռով է մեկնել՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս։ Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Թրամփի հետ միասին եղել է Թուրքիայից իրականացված գաղտնի չվերթում։ Սպիտակ տան աշխատակիցներ Նատալի Հարպը, Ուոլթ Նաուտան և Դեն Սկավինոն նույնպես եղել են ինչպես սննդի մատակարարման բեռնատարի մոտ, այնպես էլ Թրամփի հետ իրականացված գաղտնի չվերթում։ Ռուբիոն և Բեսենթը, որոնք ապահովում են նախագահի պաշտոնի իրավահաջորդության սահմանված կարգը, տեղյակ էին, որ նախագահը գտնվում է մեկ այլ՝ գաղտնի ինքնաթիռում։ Սպիտակ տան մի շարք այլ աշխատակիցներ, այդ թվում՝ Սթիվեն Միլլերը, Ուիլ Շարֆը, Սթիվեն Չունգը, Մայք Նիդհեմը, Ռոս Ուորթինգթոնը և Մոնիկա Քրոուլին, եղել են շեղող չվերթում։ Թեև այն ինքնաթիռը, որով նախագահը իրականում թռչում է, պետք է նույնականացվի որպես Air Force One, այս դեպքում շեղող չվերթն էր հրապարակայնորեն ներկայացվել որպես Air Force One։ Հուլիսի 8-ին Թրամփը հայտարարել էր, որ Անկարայից մեկնելու է հին Air Force One-ով՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ժամանելու համար օգտագործած՝ Քաթարի կողմից նվիրաբերված ավելի նոր ինքնաթիռի փոխարեն։ Նախագահն ասել էր, որ ինքնաթիռը փոխում է «հին ժամանակների հիշատակին», իսկ Մեծ Բրիտանիայում տեղակայված ամերիկյան ուժերը հնարավորություն կունենան ստուգել նոր ինքնաթիռը։ Սակայն Թրամփը սննդի մատակարարման բեռնատարի օգնությամբ գաղտնի տեղափոխվել էր հանրությանը ներկայացված Air Force One-ից մեկ այլ ինքնաթիռ։ Թրամփը հայտնել էր, որ գաղտնի չվերթով մեկնելու որոշումը կայացրել են զինվորականները և Գաղտնի ծառայությունը, որոնք «ցանկացել են, որ ես մեկ այլ չվերթով մեկնեմ»։ Թրամփը հայտնել էր, որ որոշումը կապված էր սպառնալիքի հետ, ինչը, նրա խոսքով, զարմանալի չէ, քանի որ ինքը «շատ սպառնալիքներ» է ստանում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10637

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով