Վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել. վաճառքը կասեցվել է

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ընթացքում վտանգավոր՝ թունավոր նյութեր պարունակող խաղալիքներ է հայտնաբերել։ Ինչպես տեղեկանում է Շուկայի վերհսկողության տեսչական մարմնից, ստուգումներ են իրականացվել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին պատկանող՝ Երևանի Զ. Քանաքեռցու փողոցի 121 հասցեում և «ԱՄՄ» ՍՊԸ-ին պատկանող՝ Աբովյանի Պիոներական փողոցի 1/30 հասցեում գտնվող տարածքներում։ Նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ տնտեսավարողների կողմից վաճառվող երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։ Հայտնաբերված խախտումների հիմքով Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը հանձնարարել է կասեցնել նշված արտադրանքի կամ դրա խմբաքանակի վաճառքը, հետ կանչել արտադրանքը և ոչնչացնել այն։ Տեսչական մարմինը հորդորում է նշված խաղալիքները ձեռք բերած քաղաքացիներին կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջությանը հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու համար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10668

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով