ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը օգոստոսի 14-ին հանդիպել է ԵՊՀ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի պրոֆեսորների հետ՝ պաշտպանության նախարարությանը մատուցվող հոգեբանական ծառայությունների ընթացիկ զեկույցին ծանոթանալու նպատակով: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:



