Չինաստանում «Չան Չժեն-7A» հրթիռի արձակումը ձախողվել է․ այն Հայնան կղզու Վենչանի տիեզերակայանից արձակումից մոտ 85 վայրկյան անց պայթել է։ Հրթիռը պետք է ուղեծիր դուրս բերեր «Չժունսին-4B» կապի արբանյակը։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին։ Արձակման տեսանյութում երևում է, որ հրթիռը թռիչքի ընթացքում վերածվել է հսկայական հրե գնդի։ Չինաստանի «Սինհուա» գործակալությունը հաստատել է, որ թռիչքի ընթացքում անոմալիա է տեղի ունեցել, իսկ միջադեպի պատճառները դեռ հետաքննվում են։ Պայթյունի հետևանքով «Չժունսին-4B» կապի արբանյակը կորել է և չի հասել ուղեծիր։ Մարդիկ առաքելության կազմում չեն եղել։ Արբանյակը նախատեսված էր կապի, հեռարձակման և այլ ծառայությունների ապահովման համար։ Չինական կողմը շարունակում է հետաքննել վթարի պատճառները։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք միջադեպը կազդի առաջիկա տիեզերական առաքելությունների ժամանակացույցի վրա։



