Տուապսեում շարունակում են վերացնել ուկրաինական հարձակման հետևանքները

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում մասնագետները հավաքել և հեռացրել են գրեթե 9800 խորանարդ մետր աղտոտված գրունտ և ջրամազութային խառնուրդ: Աշխատանքներն ընթանում են շուրջօրյա, հայտնել է Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը: Այդ մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից: «Տուապսեում շարունակվում է նավթամթերքի տարածման վերացումը, աշխատանքներն ընթանում են շուրջօրյա: Ընդհանուր առմամբ, հավաքվել և հեռացվել է 9793 խորանարդ մետր աղտոտված գրունտ և ջրամազութային խառնուրդ, այդ թվում՝ 2523 խորանարդ մետրը՝ վերջին օրը», – ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ապրիլի 29-ի դրությամբ աշխատանքներին մասնակցում է 323 մարդ և 51 միավոր տեխնիկա: Օպերատիվ շտաբը նաև Telegram ալիքում հայտնել է, որ նավթավերամշակման գործարանում հրդեհը տարածվել է բնակելի շենքի վրա. այն արդեն մարվել է։ Նշվում է, որ արտակարգ պատահարի պահին շենքում բնակիչներ չեն եղել. նրանց նախապես տարհանել էին ապրիլի 28-ի առավոտյան: Ապրիլի լույս 28-ի գիշերն անօդաչու թռչող սարքի հարձակման պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել Տուապսեի նավթավերամշակման գործարանում: Հրդեհի վայրի մերձակա թաղամասերի բնակիչներին տարհանել են: Ապրիլի 28-ին Տուապսեի մունիցիպալ շրջանում տարածաշրջանային մակարդակի արտակարգ դրություն է հայտարարվել: Տուապսեի նավթավերամշակման գործարանն ապրիլին արդեն երրորդ անգամ է հարձակման ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից։ Հարվածները հանգեցրել են խոշոր հրդեհների և գետերի աղտոտման:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5715

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով