Շախմատի Եվրոպայի առաջնության նախավերջին խաղափուլ․ հայ շախմատիստները բարձր միավորներ ունեն

Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության ավարտին մնացել է մեկ խաղափուլ։ Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, պատանիների առաջնությունում վերջին խաղափուլից առաջ գրոսմայստեր Էմին Օհանյանը և միջազգային վարպետներ Ալեքս Սահակյանն ու Վահե Սուքիասյանը 8 հնարավորից ունեն 6 միավոր և կիսում են 1-5-րդ հորիզոնականները։ Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը ունի 5.5 միավոր և կիսում է 3-6-րդ հորիզոնականները:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11414

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով