Լավրովը մայիսին բանակցություններ կվարի Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին Հնդկաստան կատարելիք այցի ընթացքում բանակցություններ կվարի իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ «ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդին մասնակցելու նպատակով Ռուսաստանի արտգործնախարարի՝ Նյու Դելիում գտնվելու շրջանակներում նախատեսվում է նաև լիարժեք երկկողմ այց, այդ թվում՝ բանակցություններ Հնդկաստանի արտգործնախարարի հետ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով