15 տարի Ադրբեջանից հետ ենք. ժամեկտային զինծառայությունն արխայիկ ուտոպիա է

Վերջին օրերին բանակից եկող երկու տարբեր ազդակներ կարծես միավորվում են մեկ հարցի շուրջ։ Օգոստոսի 10-ին պաշտպանության նախարարը հատուկ խորհրդակցություն է անցկացնում ԶՈւ սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման վերաբերյալ, մինչդեռ օրեր առաջ հրապարակային մեծ քննարկում առաջացրեց 25-օրյա վարժական հավաքներից վերադարձած պահեստազորայինի նկարագրությունը՝ կադրերի ոչ ճիշտ բաշխումից մինչև մարտական դիրքերի պայմաններ։ Հայաստանը հայտարարում է բանակի կերպափոխման, պայմանագրային ծառայության ընդլայնման և ավելի պրոֆեսիոնալ զինված ուժեր կառուցելու մասին։ Բայց բանակի իրական վիճակը չափվում է ոչ միայն նոր սպառազինությամբ կամ ցուցադրվող ամրաշինություններով․ այն չափվում է նրանով, թե ով է կանգնած դիրքում, ով է նրան հրաման տալիս, ինչ պատրաստություն ունի այդ մարդը և ինչպիսի պայմաններում է նա կատարում մարտական խնդիրը։ Թեմայի շուրջ զրուցել ենք Հանրային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Վազգեն Ղազարյանի հետ։ Առավել մանրամասն՝ տեսանյութում

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 10930

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով