Թուրքական մեղքը նվազեցնելը միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել. Գևորգ Ղուկասյան

Ամբողջ աշխարհի պետությունների ղեկավարների մեջ ամենաթույլ ապրիլքսանչորսյան ուղերձը Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձն էր, որ կարող է համեմատվել միայն Էրդողանի ուղերձի հետ։ Այս մասին 168TV -ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասել է ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու, քաղաքական գիտությունների թեկնածու Գևորգ Ղուկասյանը ՝ խոսելով ապրիլի 24-ին՝ ինչպես Հայաստանի իշխանության ղեկավարի, այնպես էլ՝ համաշխարհային առաջնորդների կողմից արված հայտարարությունների մասին։ Հայ Դատի գրասենյակի պատասխանատուն անդրադառնում է հատկապես Փաշինյանի տեքստում այն վիճելի պնդմանը, թե ըստ ԳԱԱ Պատմության ինստիտուտի հրատարակած Հայոց պատմության հատորյակի՝ «Մեծ Եղեռնը հայ ժողովրդին միջազգային խարդավանքների մեջ ներքաշելու գործելակերպի հետևանք է», և այն հարցին, թե արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը նմանատիպ տեսակետներով փաստացի փորձում է Թուրքիային ազատել Հայոց ցեղասպանության պատասխանատվությունից։ Քաղաքագետն ընդգծում է՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մտադրություններն այնքան պարզ ու ակնհայտ են, որ վաղուց արդեն տողատակերում փնտրելու անհրաժեշտություն չկա։ Գևորգ Ղուկասյանի խոսքով՝ միայն Հայաստանի իշխանությունների մտքով կարող էր անցնել Հայոց ցեղասպանության մեջ թուրքական մեղքը նվազեցնելը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով