Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանն ազատվել են ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոններից

Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդարականներ Մելիքսեթ Պողոսյանն ու Ռազմիկ Պետրոսյանն ավարտել են իրենց պաշտոնավարումը։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ։ Շնորհակալություն եմ հայտնել նրանց՝ ծառայության համար, և պարգևատրել գերատեսչական մեդալներով»,- գրել է նախարարը։ Ռազմիկ Պետրոսյանն ու Մելիքսեթ Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնները զբաղեցնում էին 2022 թվականից։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11199

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով