Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Անիտա Օրբանը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Շնորհավորական ուղերձում Օրբանը նշել է, որ Հայաստանի քաղաքացիների՝ վերջին ընտրական գործընթացին ակտիվ մասնակցությունը վկայում է ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և Հայաստանի եվրոպական ապագային նրանց նվիրվածության մասին։ «Հունգարիան բարձր է գնահատում մեր երկրների միջև բարեկամական հարաբերություններն ու զարգացող գործընկերությունը։ Բուդապեշտն ու Երևանը զգալի առաջընթաց են արձանագրել երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ, և վստահ եմ, որ առաջիկա տարիներին մեր բարեկամությունն ավելի կխորանա»,-նշել է Հունգարիայի արտաքին գործերի նախարարը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11050

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով