Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ-ի գործողությունների ծախսերը հոգալու համար Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրելու մտադրության մասին. ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ԱՄՆ Պատերազմի նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթն այս մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի Ազգային անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի լսումների ժամանակ։ Նա հնարավոր է համարել, որ լրացուցիչ ֆինանսավորման խնդրանքով վարչակազմը Կոնգրեսին կդիմի հակամարտության ծախսերի ամբողջական գնահատականն ունենալուց հետո։Հեգսեթը նշել է, որ Իրանի դեմ գործողության ներկայիս արժեքը կազմում է մոտ 25 միլիարդ դոլար։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով