Էլբրուսում ութ լեռնագնաց անհետ կորել է

Ռուսաստանի Կաբարդինո-Բալկարիայի շրջանում գտնվող Էլբրուս լեռան վրա ութ լեռնագնաց անհետ կորել է։ Նրանց որոնումները շարունակվում են, հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ «Տեղեկություն է ստացվել, որ ութ լեռնագնացից բաղկացած խումբը Էլբրուս լեռ բարձրանալիս սահմանված ժամկետում կապի դուրս չի եկել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի վայր անմիջապես մեկնել է ՌԴ ԱԻՆ Էլբրուսի բարձրադիր որոնողափրկարարական ջոկատի 14 փրկարար։ Մասնագետները հետազոտում են լեռան հարավային լանջը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11070

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով