Ռուբինյանն ու Համադեն քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 18-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին։ Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են վերջին շրջանում տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Կարևորվել է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, այդ թվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի իրականացումը։ Ընդգծվել է նաև հումանիտար հարցերի լուծման և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլերի ձեռնարկման կարևորությունը։ Մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության ընդլայնման վերաբերյալ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11084

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով