«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակով

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը դարձել է կատալոնական ակումբի երկրորդ թիմի մարզիչ՝ միանալով Ժուլիանո Բելետիի մարզչական շտաբին։ Իսպանացին կկատարի օգնականի պարտականությունները։ Բուսկետսը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 15 մրցաշրջան, որից հետո պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ, որտեղ էլ ավարտել է կարիերան։ Ակումբային մակարդակում նա անցկացրել է 840 հանդիպում՝ խփելով 19 գոլ և կատարելով 62 գոլային փոխանցում։ Բուսկետսը նվաճել է 35 տիտղոս, այդ թվում՝ Իսպանիայի առաջնությունը՝ 9 անգամ, Իսպանիայի գավաթն ու Սուպերգավաթը՝ 7-ական անգամ, Չեմպիոնների լիգան, ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթն ու Աշխարհի ակումբային առաջնությունը՝ 3-ական անգամ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11098

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով