Լրագրողների հայտարարությունները չեն արտացոլում ՌԴ դիրքորոշումը․ Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի գլխավոր դատախազության կողմից երեք ռուս լրագրողների միջազգային հետախուզման մեջ հայտարարելու որոշմանը։ Զախարովայի խոսքով՝ անհրաժեշտության դեպքում Մոսկվան կապահովի հետախուզման մեջ հայտարարված ռուս լրագրողների շահերի պաշտպանությունը։ Նա նաև նշել է, որ լրագրողների հայտարարությունները, որոնց մեղադրում են Ադրբեջանի սահմանադրական կարգը բռնի կերպով տապալելու կոչերի մեջ, չեն արտացոլում Ռուսաստանի դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Ռուսաստանի ԱԳՆ-ն, ըստ Զախարովայի, ակնկալում է Ադրբեջանի հետ երկխոսության միջոցով բարելավել երկու երկրների միջև տեղեկատվական դաշտը։ Հիշեցնենք՝ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ռուսաստանցի լրագրողներ և քաղաքական մեկնաբաններ Իվան Կնյազևի, Սեմյոն Ուրալովի և Ալեքսեյ Չադաևի նկատմամբ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11199

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով