ԱՄՆ-ն աշխատում է Իսրայելի, Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ

, օգոստոսի 18-ին Reuters-ին հայտնել է Սիրիայի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Թոմ Բարաքն Իսրայելի կողմից Թուրքիայի սահմանին գտնվող սիրիական Իդլիբի նահանգում ավիաբազային հարվածներից հետո։ Բարաքը, որը նաև ԱՄՆ դեսպանն է Թուրքիայում, ասել է, որ Անկարան իսրայելական հարվածների մասին չի տեղեկացվել, և, «հետևաբար, կարող էր ողջամտորեն պատրաստել իր սեփական պատասխանը», երբ տեսել է դեպի իր տարածքի հյուսիս ուղևորվող օդանավ։ «Բարեբախտաբար, սառը դատող մարդիկ կարողացան կանխել իրավիճակի հետագա վատթարացումը», – Reuters-ի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Բարաքը։ Թուրքիան դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աբու ազ-Զուհուրի ավիաբազային հասցված հարվածները։ Սիրիայի ԱԳՆ-ն նույնպես խստորեն դատապարտել է հարձակումը։ Բարաքը նշել է, որ Իսրայելի կողմից սիրիական ավիաբազային հարվածներն «արտացոլում էին այն ընկալումը՝ ճշգրիտ թե սխալ, որ Թուրքիան մոտ ապագայում կարող է մեծացնել իր ներկայությունն այդ բազայում»։ «Սա ընդգծում է Իսրայելի, Սիրիայի և Թուրքիայի միջև հակամարտությունների կարգավորման մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը։ Մենք ակտիվորեն աշխատում ենք այդ ուղղությամբ՝ ապագայում թյուրըմբռնումները կանխելու համար», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այժմ առաջնահերթությունը լարվածության թուլացնումն է։ Հակամարտությունների լուծման մեխանիզմը հաղորդակցման ուղի է, որը նախատեսված է ռազմական կամ քաղաքական գործիչների միջև թյուրըմբռնումները կամ պատահական բախումները կանխելու համար։ Թուրքիայի սահմանից մոտ 70 կմ արևելք գտնվող ավիաբազան 2013 թվականից ի վեր չի գործում։ Սիրիական լրատվամիջոցները հայտնել են, որ ավիաբազայի թռիչքուղուն և պահեստներին իսրայելական ավիահարվածների հետևանքով արձանագրվել է նյութական վնաս, տուժածներ չկան։ Սիրիան և Իսրայելը լարվածության թուլացմանը նվիրված մի քանի քննարկում են անցկացրել այն բանից հետո, երբ Սիրիայի ապստամբ ուժերը ներկայիս նախագահ Ահմեդ աշ-Շարաայի հրամանատարության ներքո 2024 թ. դեկտեմբերին տապալեցին այդ ժամանակ երկրի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը։ Թոմ Բարաքը նշել է, որ սիրիական ավիաբազայի վրա հարձակման միջադեպը ցույց է տալիս «այս ջանքերն ակտիվացնելու և գործընթացն ընդլայնելու անհրաժեշտությունը»։ Դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն արդեն իսկ նպաստում է կողմերի միջև տեղեկատվության փոխանակման և երկխոսության մեխանիզմի ստեղծմանը։ Իսրայելը չի մեկնաբանել սիրիական ավիաբազային հարվածները, սակայն հայտարարել է, որ Դամասկոսը հայտնվել է Իսրայելի հետ անվտանգության ստատուս քվոն խախտելու եզրին՝ թույլ տալով թուրքական զորքերին տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11160

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով