CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

«Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Նոր Կյանք, Հոռոմ, և Ձիթհանքով բնակավայրերի շահառուներին գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տրամադրվել է 16 մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։ Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ։ Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչները, ծրագրի շահառուները, մարզպետարանի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարները։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11181

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով