Թրամփը մտադիր է շարունակել ծովային շրջափակումը մինչև Իրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է պահպանել Իրանի ծովային շրջափակումը մինչև Թեհրանը լիովին չհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է Axios-ը։ Ըստ աղբյուրի՝ Դոնալդ Թրամփը ռազմական հարվածների համեմատ ավելի արդյունավետ է համարել ծովային շրջափակման միջոցով ճնշումն Իրանի վրա։ «Նրանք չեն ուզում, որ ես շարունակեմ շրջափակումը։ Իսկ ես չեմ ուզում այն չեղարյել, որովհետև չեմ ցանկանում, որ նրանք միջուկային զենք ունենան», – հավելել է Թրամփը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով