Սևանում 3100 քմ հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2026 թվականի հունիսի 19-ին միջնորդագիր էր հասցեագրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2004 թվականի դեկտեմբերի 20-ին ՊՈԱԿ-ի և ֆիզիկական անձի միջև կնքված՝ բացարձակ նիշից ցածր տարածքում գտնվող 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը և ֆիզիկական անձը համատեղ դիմում են ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ վարձակալության պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ: Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի օգոստոսի 19-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 3100 քմ մակերեսով հողատարածքի վարձակալության իրավունքը դադարեցվել է: 21 միլիոն 186 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11398

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով