Իրանի ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Հորմուզի նեղուցում և Պարսից ծոցի մյուս նեղուցներում և կպաշտպանեն դրանք ցանկացած հնարավոր հարձակումից: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին ասել է Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար, Շահրամ Իրանին։ «Ռազմածովային ուժերը հզոր ներկայություն ունեն Պարսից ծոցի նեղուցներում և ռազմավարական ջրային ուղիներում», – ասել է նա։ Իրանին հավելել է, որ Իսլամական Հանրապետության ռազմածովային ուժերը կշարունակեն պաշտպանել Իրանի ազգային շահերը և անվտանգությունը Պարսից ծոցում։



