Երկու բնակչի մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել

ՆԳՆ Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, օգոստոսի 20-ին զենք-զինամթերք ապօրինի պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և մարզային վարչություն են տեղափոխել Պառավաքար գյուղի 61-ամյա մի բնակչի։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա հաստատել է տեղեկությունը։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 61-ամյա տղամարդու այգում գտնվող շինությունում հայտնաբերվել և առգրավվել են տարբեր տրամաչափի 376 փամփուշտ, 12,5 մմ տրամաչափի փամփուշտի 87 գնդակ և «ԱԳՍ» տիպի նռնականետի նռնակ։ 61-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Կատարվում է նախաքննություն։ Նույն օրը զենք-զինամթերք ապօրինի պահելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացվել նաև Պառավաքար գյուղի 32-ամյա բնակչի վերաբերյալ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 32-ամյա երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել ավտոտնակում ապօրինի պահվող «ԱԿ» տեսակի ինքնաձիգ։ 32-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ ՆԳՆ ոստիկանությունը կրկին հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11330

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով