ԱՄՆ-ն դիտարկում է Գերմանիայում իր զինված ուժերի թվաքանակի կրճատման հարցը. Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դիտարկում է Գերմանիայում ԱՄՆ ուժերի թվաքանակի կրճատման հարցը։ Այս հայտարարությունն արվել է Իրանի դեմ պատերազմի ընթացքում Գերմանիայի կանցլերի և ՆԱՏՕ-ի հետ ծագած լարվածության համատեքստում։ «Միացյալ Նահանգներն ուսումնասիրում և դիտարկում է Գերմանիայում զորքերի թվաքանակի հնարավոր կրճատման հարցը։ Որոշումը կկայացվի առաջիկա կարճ ժամանակահատվածում», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Ամերիկյան CBS News-ը հիշեցնում է, որ ԱՄՆ զինված ուժերը Գերմանիայում մեծ ներկայություն ունեն Երկրորդ համաշխարհային պատերազմից և Սառը պատերազմից հետո։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ անցյալ տարվա դեկտեմբերի դրությամբ Գերմանիայի տարբեր բազաներում տեղակայվել է ավելի քան 36,000 ակտիվ զինծառայող, ինչպես նաև մոտ 1,500 պահեստազորային և 11,500 քաղաքացիական անձ։ Ամերիկյան զինուժի ներկայության առումով Գերմանիան զիջում է միայն Ճապոնիային։ Գերմանիայում նաև գտնվում են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության և Աֆրիկայի հրամանատարության շտաբերը, իսկ Ռամշտայնի ավիաբազան ԱՄՆ գործողությունների հիմնական կենտրոնն է։ ԱՄՆ-Իրան պատերազմում եվրոպական երկրների չեզոքության պատճառով լարվել էին հարաբերությունները Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի անդամ եվրոպական երկրների հետ այն աստիճանի, որ Թրամփը սպառնացել է դուրս գալ դաշինքից՝ այն անվանելով «թղթե վագր»։ Սակայն 2023 թվականի օրենքը թույլ չի տալիս նախագահին դուրս բերել ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից առանց Կոնգրեսի հաստատման:

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով