Կանադան պատասխան մաքսատուրքեր կկիրառի ԱՄՆ նկատմամբ. վարչապետ

Ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կանադայից ներմուծված մի շարք ապրանքների նկատմամբ սահմանված 50% մաքսատուրքերը։ Սպասվում է, որ նոր սահմանափակումները կազդեն Կանադայից ԱՄՆ տարեկան արտահանման մոտ 5%-ի վրա։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ Օտտավան սեպտեմբերի 8-ից կսկսի պատասխան միջոցների կիրառումը՝ «դոլարին՝ դոլար» սկզբունքով։ Առևտրային լարվածությունը կարող է ավելի սրվել։ Օնտարիոյի վարչապետ Դագ Ֆորդը Associated Press-ին հայտնել է, որ Կանադան պետք է պատրաստ լինի դադարեցնել ԱՄՆ-ին էլեկտրաէներգիայի և ռազմավարական նշանակության օգտակար հանածոների մատակարարումները, եթե հակամարտությունը խորանա։ Ֆորդը նաև կոշտ քննադատության է ենթարկել Թրամփի առևտրային քաղաքականությունը՝ նշելով, որ ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանը «փսխելու աստիճան կզզվեր» դրա պատճառով։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11520

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով