Էրդողանը կադրային մի շարք փոփոխություններ է իրականացրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ ։ Պաշտոնից ազատվել են Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար Մահմութ Դեմիրթաշը, Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը և Անկարա նահանգի ոստիկանապետ Էնգին Դինչը։ Նոր նշանակումների համաձայն՝ ոստիկանության գլխավոր վարչության ղեկավար է նշանակվել Ալի Ֆիդանը, Անկարայի նահանգապետ՝ Յակուփ Ջանբոլաթը, իսկ Մաքսութ Յուքսեքը՝ Անկարա նահանգի ոստիկանության պետ։ Վասիփ Շահինը նշանակվել է Թուրքիայի մարդու իրավունքների և հավասարության խորհրդի նախագահ։ Ադըյամանի նահանգապետ Օսման Վարոլը նշանակվել է Այդընի նահանգապետ, Ստամբուլի Գյունգյորեն շրջանի ղեկավար Աբդուլլահ Քյուչյուքը՝ Ադըյամանի նահանգապետ, իսկ միգրացիայի կառավարման վարչության պետ Հուսեյն Քյոքը՝ Նևշեհիրի նահանգապետ։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 5790

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով