Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել բեռի հերթական խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ մեկնել է ցորենով բեռնված 14 երկաթուղային վագոն՝ ընդհանուր 976 տոննա քաշով, ինչպես նաև փայտանյութով բեռնված մեկ վագոն՝ 65 տոննա քաշով։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մինչ այժմ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցիկ ճանապարհով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 50 հազար տոննա հացահատիկ, շուրջ 9 հազար տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 67 տոննա փայտանյութ։ Միաժամանակ, Ադրբեջանից Հայաստան արտահանվել է շուրջ 15 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5 հազար տոննա AI-92 և AI-95 տեսակի բենզին։



