Ամերիկացի զինվորականներն օգոստոսի 25-ին Կարիբյան ծովում հերթական հարվածն են հասցրել ենթադրաբար թմրանյութեր փոխադրող նավին: Այդ մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Հարավային հրամանատարությունը։ ԱՄՆ զինուժից տեղեկացրել են, որ հարվածի հետևանքով զոհվել է չորս մարդ։ «Հաստատված հետախուզական տվյալները վկայել են, որ նավն օգտագործվել է թմրանյութերի մաքսանենգության համար», – նշվում է հրապարակնան մեջ։ Ամերիկյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ 2025 թվականի աշնանից ի վեր թմրանյութեր ետղափոխելու մեջ կասկածվող նավերին ԱՄՆ զինված ուժերի հարվածների զոհ է դարձել ավելի քան 220 մարդ։



