Տոկիոյում կողոպտիչները խանութից ավելի քան մեկ միլիոն դոլարի ժամացույց են գողացել

Օգոստոսի 25-ին երկու կողոպտիչներ չորս զույգ շքեղ ժամացույցներ են գողացել Տոկիոյի Նականոյի շրջանի խանութից։ Ժամացույցների արժեքը գնահատվում է 200 միլիոն իեն (մոտավորապես 1,25 միլիոն դոլար)։ Այդ մասին հաղորդել է NHK հեռուստաալիքը։ Նշվում է, որ կողոպուտը տևել է ընդամենը 10 վայրկյան։ Խանութի աշխատողները փորձել են հետապնդել ավազակներին, բայց նրանց հաջողվել է փախչել՝ օգտագործելով էլեկտրական մոտոցիկլ։ Ոստիկանությունը որոնում է կողոպտիչներին։

Կիսվել
Karevor News
Karevor News
Articles: 11729

Leave a Reply

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով