ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ՝ քննարկելով երկու երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները։ «Երկուստեք նշվել է օգոստոսի 9-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևոր նշանակությունը՝ Հմեյմիմ ավիաբազայի և Տարտուսի նյութատեխնիկական ապահովման կետի վերակազմավորման վերաբերյալ»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Նրանք պատրաստակամություն են հայտնել խորացնելու երկխոսությունն ու համագործակցությունը, այդ թվում՝ առևտրատնտեսական և հումանիտար ոլորտներում։ Պուտինը հաստատել է աջակցությունը Սիրիայի միասնությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Նախագահները պայմանավորվել են նաև շարունակել շփումները։



